Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սափրված Նիկոլը պայքարում է քաղաք-պետություն Հայաստանի ղեկավար մնալու համար

Սափրված Նիկոլը պայքարում է քաղաք-պետություն Հայաստանի ղեկավար մնալու համար
21.11.2024 | 16:47

Ներքին թեմաները լռեցրել են արտաքին քաղաքական կարևոր իրադարձություն. Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես լեգիտիմացրել է Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ լինելը Ադրբեջանի առաջին հանրապետության, որով Ադրբեջանը մոտ 100 հազար քկմ է:

Ու այժմ սափրված Նիկոլը պայքարում է քաղաք-պետություն Հայաստանի ղեկավար մնալու համար, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ լուրջ քննարկման չարժանացան, ինչը նույնպես այս համատեքստում էր:

Այս համատեքստում է նաև «իրական» և պատմական Հայաստանի մասին հրապարակ նետված քննարկումը:

Հայաստանը դեպի ՆԱՏՕ, բայց իրականում դեպի Թուրքիա տանողները լավ գիտեն՝ իրենց պատկերացրած Հայաստանը քաղաք-պետություն է, լավագույն դեպքում, 1918 թվականի «Բաթումի պայմանագրով» 12 հազար քկմ, վատագույն դեպքում՝ «Ալեքսանդրապոլի պայմանագիր». երկու դեպքում էլ Հայաստանը դիտարկվել է որպես Թուրքիայի ազդեցության գոտի:

Լուսանկարում «Բաթումի պայմանագրով» Հայաստանի տարածքն է:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3898

Մեկնաբանություններ